Երեւանում, դեկտեմբերի 14-ին, ժամը 13.30-ի սահմաններում, «ԳԱԶ-31105» մակնիշի ավտոմեքենան Ավանի Պարույր Սեւակ թաղամասում բախվել է «Ռենո» մակնիշի ավտոմեքենային:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով «Ռենո»-ի երկու ուղեւորներուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

























