Դեկտեմբերի 17-ին, ժամը 11.25-ին «Սպայկա» ընկերության դիսպետչերից տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս-Կապան եւ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի հատվածում` ավտոճանապարհի մերկասառույցի հետեւանքով ընկերության բեռնատարները չեն կարողանում շարունակել ընթացքը:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե հանձնարարվել է մարզային փրկարարական վարչություններին ճշտել դեպքի իսկությունը եւ իրականացնել միջոցառումներ: ժամը 11.50-ի դրությամբ պարզվել է, որ իրականացված աշխատանքների շնորհիվ` Տավուշի մարզում, ընկերության 3 բեռնատարերը շարունակել են ընթացքը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Լուսանկարը ՝ Էդվարդ Արզումանյանի /NEWS.am