Հայաստանի Ազգային Ժողովի այսօր՝ դեկտեմբերի 17-ին կառավարության նախաձեռնությամբ հրավիրած արտահերթ նիստը պետք է ընթանա հատուկ ընթացակարգով: ՀՀ կառավարությունը, որպես հատուկ ընթացակարգ, առաջարկել է. յուրաքանչյուր օր պետք է տեղի ունենա ԱԺ 3 նիստ՝ 1.5 ժամ տեւողությամբ: Առաջին ընդմիջման տեւողությունը սահմանվեց 1 ժամ:
Սահմանվեց նաեւ հատուկ կարգ՝ նախագծերի քննարկման վերաբերյալ: Այսպես՝ երկրորդ ընթերցմամբ քննարկումը պետք է տեղի ունենա 1-ին ընթերցմամբ ընդունվելուց հետո 24 ժամվա ընթացքում: Երրորդ ընթերցմամբ քննարկումը պետք է տեղի ունենա երկրորդ ընթերցմամբ ընդունվելուց հետո 24 ժամվա ընթացքում:
ՀՀ Ազգային Ժողովը ձայների մեծամասնությամբ հավանություն տվեց կառավարության առաջարկած 2 նախագծերին էլ՝ հատուկ ընթացակարգին ու քննարկումների հատուկ կարգին:




























