Հայաստանի ԱՆ «Կոշ» ՔԿՀ-ում պատիժը կրելու ընթացքում Ա.Բ-ն բջջային հեռախոսի միջոցով մուտք է գործել համացանց, ծանոթացել Սիսիան քաղաքի բնակչուհի Ն. Մ-ի հետ եւ նրանից հափշտակել է զգալի չափի գումար: Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Ա. Բ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ ԱՆ Կոշ ՔԿՀ-ում պատիժը կրելու ընթացքում բջջային հեռախոսի միջոցով մուտք է գործել համացանց, ծանոթացել Սիսիան քաղաքի բնակչուհի Ն. Մ-ի հետ: Վիրտուալ շփման ընթացքում նրա վստահությունը չարաշահելով , խաբեությամբ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ նրանից հափշտակել է զգալի չափերի գումար: Ք
րեական գործ է հարուցվել 181 հոդվածի 1-ին մասով` ուրիշի գույքի հափշտակությունը զգալի չափերով, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ: Սույն հոդվածը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 100-300-պատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով եւ տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը 50-պատիկի չափով կամ առանց դրա: Գործը վարույթ է ընդունվել դեկտեմբերի 13-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:





























