«Ժամանակի» աղբյուրները հայտնում են, որ ՀՅԴ-ն որոշել է նախագահական ընտրություններին սեփական թեկնածու առաջադրել եւ այդ մասին կհայտարարի դեկտեմբերի 22-ի իր Գերագույն ժողովում։

«Ընդ որում, առաջադրելու է դեռեւս չառաջադրված որեւէ թեկնածուի։ Չի բացառվում, որ առաջադրվի ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։ Երեկ ՀՅԴ-ից նախագահական ընտրությունների հետ կապված մեր ոչ մի հարց չցանկացան մեկնաբանել՝ հորդորելով սպասել մինչեւ դեկտեմբերի 22-ը։ Իսկ Աղվան Վարդանյանն ընդամենը ասաց, թե նման լուրերը տարածողները «ղալաթ են արել»»,- գրում է «Ժամանակը»։