ՀԱԿ անդամները եւ հատկապես ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը փորձում են վերականգնել հարաբերությունները ԲՀԿ-ականների հետ, սակայն նրանք խուսափում են խոսել հետագա համագործակցության մասին: Այդ մասին գրում է «168 ժամ» թերթը։
«ԲՀԿ-ականները որոշել են «դեմքը չկորցնելու» նկատառումներից ելնելով՝ շարունակել ընդդիմադիր կեցվածք ունենալ, սակայն դա չեն ուզում պայմանավորել ընդդիմության հետ հարաբերություններով, այլ սեփական եւ ինքնուրույն դիրքորոշմամբ»,- գրում է «168 ժամը»:




























