Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից արժանանալով ոսկե մեդալի, պարտքի տակ չի մնացել եւ դեկտեմբերի 7-ին գյուղնախարար Սերգո Կարապետյանին շնորհել է «Ակսել Բակունցի» մեդալ ու հենց մարզխորհրդի նիստից հետո, առանց ավագանու որոշման, ՀՀ գյուղնախարարին արժանացրել է Գորիս քաղաքի պատվավոր քաղաքացու կոչմանը: Այդ մասին գրում է «Ժողովուրդ» թերթը։
«Իր այս քայլերը Սուրեն Խաչատրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում այսպես բացատրեց. «Ոչ, ավագանու որոշմամբ ենք գյուղնախարարին արժանացրել այդ մրցանակներին, եւ Գորիսի քաղաքապետն անձամբ է նրան տվել մրցանակը»։
Հարցին, թե գյուղնախարարը որ արժանիքի համար է նման պատվի արժանացել, պատասխանեց. «Նվիրել ենք, որ հատուկ ուշադրություն է դարձրել մարզին»»,- մեջբերում է «Ժողովուրդը»:




























