Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը դեկտեմբերի 18-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու Մոսկվայում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կանոնադրական մարմինների` անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի եւ արտաքին գործերի ու պաշտպանության նախարարների խորհուրդների համատեղ նիստին, ինչպես նաև ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին:
Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին ԱԱԽ մամուլի ծառայությունից։ ՀԱՊԿ կանոնադրական մարմինների համատեղ նիստի օրակարգում ընգրկված են ավելի քան երկու տասնյակ հարցեր, որոնք վերաբերում են կազմակերպության գործունեության բազմաթիվ ուղղություններին:




























