Վայոց ձորի Չիվա-Ելփին ավտոճանապարհին դեկտեմբերի 17-ին՝ ժամը 20։59, մերկասառույցի հետեւանքով, բախվել են իրար հետեւից ընթացող Իրանի քաղաքացներ` Մուհամադ Ռոշանի վարած «ՄԱՍԿ» մակնիշի 22 A 52310 պետհամարանիշով, կցորդով բեռնատարը եւ Մեհտի Իզոմիի վարած «ԻՎԵԿՈ» մակնիշի 81 А 66510 պետհամարանիշով բեռնատարը, ինչի հետեւանքով ավտոմեքենաները կողասահել եւ մասնակի փակել են ճանապարհը:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ մամուլի ծառայությունից, բեռնատարների բեռնարկղների (բարձված ծխախոտով) ամրակները թուլացել են, առկա է ընկնելու վտանգ, ավտոմեքենաները ուղղելու եւ բեռնարկղներն ամրացնելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: «Եղեգնաձոր ճանշին»  ՓԲԸ-ի  աշխատակիցները մաքրել են  ճանապարհը: Ժամը 23.15-ի սահմաններում որոշում է կայացվել փակել Ելփին-Չիվա ճանապարհահատվածը եւ ՃՈ աշխատակիցների ուժերով սահմանել հերթապահություն: Մինչ երթեւեկության վերականգնվելը կգործի Ելփին-Չչիվա շրջանցիկ (հին) վտոճանապարհը:

Լուսանկարը ՝ Էդվարդ Արզումանյանի /NEWS.am