Դեկտեմբերի 18-ի գիշերը, ժամը 04.10-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը ժամը 03.30-ին բենզինով լի տարայով մոտեցել է Ռուբինյանց փողոցում գտնվող բենզալցակայանին եւ 25 եւ 28 տարեկան աշխատակիցներից գումար պահանջել` սպառնալով, որ եթե չկատարեն իր պահանջը, մոտը եղած բենզինով կայրի նրանց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե, հանդիպելով աշխատակիցների մերժմանը, անծանոթը մոտ եղած տարայի բենզինը լցնելով լցակայանի աշխատասենյակի հատակին եւ նրանց վրա՝ այրել է:
Ժամը 05.45-ին աշխատակիցներն այրվածքներով տեղափոխվել են Երեւանի այրվածքաբանության կենտրոն:
Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 8-րդ կետերով եւ 175 հոդվածի 1-ին մասով:
Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումներ հանցագործություն նկատարած անձի ինքնությունը պարզելու եւ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:





























