Վարդան Օսկանյանի եւ Լեւոն Զուրաբյանի գաղտնալսված խոսակցությունը հաստատ ձեռնտու չէր այդ երկու ուժերին:Այս մասին այսօր` դեկտեմբերի 18-ին հրավիրված ասուլիսին ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Վերջինս հետեւաբար մերժում է այն վարկածը, թե նրանցից մեկը տարածած կլիներ այդ խոսակցությունը:«Իմաստը, ո՞րն էր, որ պարոն Օսկանյանը այդ խոսակցությունը ձայնագրեր, հետո տարածեր: Սա դրսից է իրականցված: Բայց այլ խնդիր է, թե իշխանական որ դաշտից է դա կատարվել, որովհետեւ իմ տեղեկություններով` Հայաստանում ոչ միայն ԱԱԾ-ն, այլեւ կան այլ մարդիկ, ովքեր ունեն գաղտնալսելու հնարավորություն: Իհարկե, դա իշխանական դաշտից է, քանի որ խիստ վերահսկվում է եւ շատ թանկ հաճույք է»,-արձագանքեց Արմեն Մարտիրոսյանը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am