Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ դեկտեմբերի 18-ին, ժամը 00.10-ին, Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել 34-ամյա Արտյոմ Գ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա հուլիսի 21-ից հետախուզվում էր յուրացնելու կամ վատնելու մեղադրանքով:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ դեկտեմբերի 17-ին, ժամը 08.00-ին, բերման է ենթարկվել 24-ամյա Վահե Պ.-ն, ով 2011 թ. դեկտեմբերի 29-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները դեկտեմբերի 17-ին, ժամը 21.00-ին, Երեւանի Ազատության հրապարակից բերման են ենթարկել 22-ամյա Լեւոն Ղ.-ին, ով հոկտեմբերի 15-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ծեծի մեղադրանքով:



























