Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովն այսօր՝ դեկտեմբերի 18-ին արտահերթ նիստում վավերացրեց երկու միջազգային պայմանագիր եւ առաջին ընթերցմամբ ընդունեց մի քանի օրինագծեր:

Վավերացվեց «Սեւծովյան առեւտրի եւ զարգացմա բանկի հիմնադրման մասին» համաձայնագրում փոփոխություն կատարելու հարցը:

99 կողմ (դեմ ու ձեռնպահ չեղան) ձայներով խորհրդարանը հավանություն տվեց Աֆղանստանում հայկական զորախմբի ներկայության 2 տարով երկարաձգման համաձայնագրին:

Առաջին ընթերցմամբ հավանության արժանացան նաեւ 2 տնտեսական օրենքներ՝ «Առեւտրի եւ ծառայությունների մասին», «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքներում փոփոխուն կատարելու մասին: Խորհրդարանը հավանություն տվեց նաեւ 2013-15 թ.թ. պետական վիճակագրական ծառայությունների ծրագրին: