Դեկտեմբերի 18-ին, ժամը 11.25-ին, ոստիկանության Աշոցքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Կաքավասար գյուղի բնակիչ, 1922 թ. ծնված Եղսաբետ Առաքելյանը տանը հրդեհից մահացել է:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նույն օրը, ժամը 11.00-ի սահմաններում, միայնակ բնակվող Ե. Առաքելյանը մահացել է տան փայտի վառարանից հատակը եւ բազմոցը այրվելու հետեւանքով:

Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 11.15-ին, բնակիչների ուժերով:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է նախաքննություն: