Դեկտեմբերի 18-ին, ժամը 14.00-ին, «Շկոդա Օկտավիա» մակնիշի ավտոմեքենան Աբովյանի 3-րդ միկրոշրջանի թիվ 10 դպրոցի մոտ դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել էլեկտրասյանը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով երկու ուղեւոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: