Հանրային քննարկումներ կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնական կայքում տեղադրվել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

ՀՀ ոստիկանությունը շահագրգիռ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց առաջարկում է սույն թվականի դեկտեմբերի 14-ից մինչեւ դեկտեմբերի 28-ը նախագծի վերաբերյալ իրենց դիտողություններն ու առաջարկությունները թողնել ոստիկանության պաշտոնական կայքի «Օրենսդրություն» բաժնի «Հանրային քննարկումներ» ենթաբաժնում:

Լրացուցիչ պարզաբանումների համար կարելի է դիմել ոստիկանության իրավաբանական վարչություն` 59-61-73 հեռախոսահամարով: