Դեկտեմբերի 19-ին Մոսկվայում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հանդիպման ընթացքում ամփոփվել են երկկողմ ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ տարվա արդյունքները, նախանշվել եւ պլանավորվել են առաջիկա խնդիրները:
Երկու պետությունների պաշտպանության նախարարները քննարկել են նաեւ ռազմավարական եւ օպերատիվ պլանավորման հարցեր, կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության խնդիրների շուրջ:
Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին:




























