Վարդան Օսկանյանի եւ Լեւոն Զուրաբյանի խոսակցությունը նրանց շրջապատի մարդիկ են ձայնագրել եւ տարածել: Այս մասին այսօր` դեկտեմբերի 19-ին հրավիրված ասուլիսին ասաց Մկրտիչ Մինասյանը եւ ավելացրեց, որ ինքը այդպես է ենթադրում:

«ԱԱԾ-ն կապ չունի, իրենց շրջապատից ինչ-որ մարդիկ են ձայնագրել եւ ջրի երես հանել»,- ավելացրեց Մկրտիչ Մինասյանը: «Ժառանգության» նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանն էլ նշեց, որ Լեւոն Զուրաբյանի մեկնաբանությամբ այնպես է ստացվում, որ ՀԱԿ-ի իմիջը այդ գաղտնալսման տարածումից բարձրացել է: Ինչպես նաեւ նշեց, որ գաղտնալսումների անպատժելիությունը հանգեցնում է նման իրավիճակի եւ հիշեցրեց Մարտի մեկի գաղտնալսումները: Լարիսա Ալավերդյանը նշեց, որ ՄԻՊ աշխատած տարիներին որոշ դեպքերի է հանդիպել, ինչը հիմք է տալիս կասկածել նաեւ ԱԱԾ-ին: