«ԲՀԿ-ի 500.000 անդամները սպասում էին, որ Նոր տարվա ծախսերը կկարողանան ընտրությունների ընթացքում փակել՝ վստահված անձ, դիտորդ դառնալու հաշվին: Բայց օլիգարխները, որոնք իրական իշխանություն են այս երկրում, հավաքվեցին իրար գլխի եւ վճիռ կայացրեցին՝ ի՞նչ իմաստ ունի փող ծախսել, եկեք էդ փողը չծախսենք, քցենք ժողովրդին: Քցել են ժողովրդին, ազգին են քցել, Հմայակ Հովհաննիսյանին չեն քցել»,- անդրադառնալով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ նախագահական ընտրություններում չառաջադրվելու եւ որեւէ թեկնածուի չսատարելու մասին որոշմանը՝ «168 ժամ» թերթի թղթակցի հետ զրույցում ասել է Քաղաքագետների միության նախագահ, ԲՀԿ համամասնական ցուցակով պատգամավորի մանդատ ստացած, ապա դրանից հրաժարված Հմայակ Հովհաննիսյանը»։