ՀՅԴ-ն եւս արդեն որոշել է իր Գերագույն ժողովի օրը` այն տեղի կունենա դեկտեմբերի 25-ին: Այդ մասին երեկ «Հայկական ժամանակ» թերթի թղթակցին հայտնել է ՀՅԴ ԳԱ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը:
«Ի տարբերություն մյուս կուսակցությունների, դաշնակցության այս ժողովը եւս, ավանդույթի համաձայն, փակ է լինելու: Հենց այդ ժողովի ժամանակ էլ որոշվելու է առաջիկա նախագահական ընտրություններում ՀՅԴ-ի մասնակցության ձեւաչափը»,- գրում է «Հայկական ժամանակը»։



























