NEWS.am-ը որոշակի կրճատումներով ներկայացնում է Ավստրալիայի Քվինսլենդի  համալսարանի քաղաքագիության եւ միջազգային հետազոտությունների պրոֆեսոր, Լեռնարդյունաբերությունում սոցիալական պատասխանատվության հարցերով կենտրոնի տնօրեն Սալիմ Ալիի հոդվածը, որը հրապարակվել է «National Geographic»-ում.

Խորհրդային Միության փլուզումից հետո անկախացած երկրներից Հայաստանը արտերկում հաստատված ուժեղ Սփյուռք ունի: Սփյուռքի ձեւավորմանը նպաստել են 1915- 1923թթ. Օսմանյան Թուրքիայում հայերի զանգվածային ջարդերը, որոնք  նշանավոր գիտնականների եւ  երկու տասնյակ պետությունների կողմից ճանաչվել են որպես «ցեղասպանություն»: Սփյուռքի ազդեցությունը ժողովրդագրական եւ տնտեսական առումով  Հայաստանում նկատելի բարձր է, քան շատ հետխորհրդային երկրներում:

Սփյուռքի ուժը վերջերս ի հայտ եկավ կառավարության տնտեսական ներդումային որոշումներին ուղղված մարտահրավերներում, հատկապես հանքարդյունբերության ոլորտում: Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, վերջերս ԱՄՆ կատարած այցի ժամանակ,  հանդիպեց  ամերիկահայերի բողոքին, ովքեր մտահոգություն էին հայտնում  Թեղուտի հանքարդյունբերական ծրագրի վերաբերյալ:

Հաշվի առնելով կառավարության եւ Սփյուռքի, ինչպես նաեւ Երեւանի  բնապահպանական ակտիվիստների միջեւ վստահության դեֆիցիտը, Հայաստանի ամերիկյան համալսարանը, ՄԱԶԾ աջակցությամբ 2012թ. նոյեմբերի 30-ին  երկրում լեռնարադյունաբերության զարգացման դերի վերաբերյալ քննարկում էր կազմակերպել: Ես հրավիրվել էի որպես հիմնական զեկուցող` ողջ աշխարհից համեմատական օրինականեր ներկայացնելու համար: Բացի Թեղուտի ծրագրից, Հայաստանում նկատվում է լեռնարդյունաբերության գործունեության նկատելի աճ:  Այս ոլորտը գերակա է արտահանման մեջ, եւ կառավարությունն  այն դիտարկում է  որպես պոտենցիալ առաջատար ճյուղ` երկրի մի քանի գյուղական շրջանների զարգացման համար:

Բնապահպաններն էլ պնդում են,  որ գոյություն ունեն Թեղուտի զարգացման այլընտրանքային ճանպարհներ, օրինակ,  զբոսաշրջությունը կամ մեղվաբուծությունը: Սակայն ինչպես խոստովանեցին  ինձ ուղեկցող ակտիվիստները, համայնքներում զրույցները ցույց են տալիս, որ տեղերում բնակչությունն աջակցում է հանքարդյունաբերությանը: Հարեւան Ալավերդի քաղաքում հանքարդույնաբերությունն  ու մետաղաձուլումը սկսվում է 18-րդ դարից: Այս տարածքում հետազոտությունները հողում ծանր մետաղների բարձր մակարդակ են արձանագրել եւ առողջության վրա ազդեցության որոշ նշաներ: Այդուհանդերձ, Թեղուտում շատերը դա համարում են մտացածին ռիսկ,  այն դեպքում, երբ Երեւանուոմ եւ Սփյուռքում բնապահպան ակտիվիստները կարոծում են, որ համայնքը շահագործվում է:

Ռեսուրսների արդյունահանումը եւ  օտարերկրյա ներդրումները, որոնք խնամքով կառավարվում են բնապահպանական եւ սոցիալական առումով,  ունեն երկրի տնտեսությունը եւ տարածաշրջանում իր հեղինակությունը բարելավելու, այլ ոչ թե  ներքին պայքարի եւ սոցիալական հուզումների ներուժ: Ոգեշնչող է  գիտական հաստատությունների մասնակցությունը` ուղղված նման որոշումների գիտականորեն հիմնավորված մոտեցումների ապահովմանը:  Այն դեպքում, երբ ողջ աշխարհում ակտիվանում է հանքային ռեսուրսների դեֆիցիտի համար մրցավազքը, ոչ մեծ, սակայն ռազմավարական առումով կարեւոր Հայաստանը կարող է շրջակա միջավայրի պահպանման եւ պրագմատիկ տնտեսական զարգացման միջեւ կառուցողական առճակատման կարեւոր դասեր տալ մեզ: