Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում տվեց մանրամասն պատասխան, ե ես ոչինչ չունեմ ավելացնելու։ Այդ մասին լրագրողների հետ զրույցու նշել է Հայաստանի ԱԺ նախկին
նախագահ, ՀՀՇ անդամ Բաբկեն Արարքյանը՝ մեկնաբանելով ՀԱԿ առաջնորդի ելույթը։
Արարքցյանի խոսքով, այն, ինչ հիմա տեղի է ունենում երկրի քաղաքական կյանքում, թվացյալ լռություն է․ «Ժողովուրդը որեւէ սպասելիք չունի առաջիկա նախագահական ընտրություններից, եւ եթե այդ սպասելիքները չարդարանան եւ կրկնվի 2008թ․ սցենարը, իսկ բոլոր նախադրյալները գնում են դրան, ժողովրդի հիասթափությունը, արտագաղթը կուժգնանան, եւ երկրի զարգացման համար հեռանկարներ չեն լինի»։
Արարքցյանը նաեւ նշել է, թե առաջադրվելուց առաջ մտածելու շատ բան չկա․ «Նման պատասխանատու քայլից առաջ պետք է մտածել, քանի որ սա անձնային հարց է, խորհրդարանական ընտրություններ չեն։ Թեպետ շատ քաղաքական ուժեր հայտարարել են, որ կաջակցեն, ինքը պետք է որոշում կայացնի»։




























