Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Հայաստան կայցելի հունվարին: Այդ մասին դեկտեմբերի 24-ի մամուլի ասուլիսում հայտնել է ինքը՝ Իվանիշվիլին:
Դեկտեմբերի 26-ին վրացական կառավարության ղեկավարն առաջին պաշտոնական այցով կմեկնի Արբեջան: Այդ ուղեւորությունը կդառնա վարչապետի կարգավիճակում Իվանիշվիլիի երկրորդ արտասահմանյան այցը: Պաշտոնը ստանձնելուց հետո` դեկտեմբերի կեսերին, Իվանիշվիլին պաշտոնական այցով գտնվել է Բելգիայում, որտեղ բանակցություններ է վարել եվրակառույցների ներկայացուցիչների հետ, հիշեցնում է «Նովոստի Գռուզիան»:
Հունվարին նախատեսված է Իվանիշվիլիի այցը Հայաստան, որից հետո կայցելի Թուրքիա:
«Ինչ վերաբերում է ԱՄՆ այցին, կարծում եմ, որ այն տեղի կունենա հաջորդ տարվա գարնանը», - ասել է Իվանիշվիլին:




























