«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը առաջիկա 3 օրերի ընթացքում վարաչության նիստի ընթացքում կորոշի սեփական թեկնածուով մասնակցելու է առաջիկա նախագահական ընտրություններին, թե ոչ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը` պատասխանելով հարցին, որ եթե նախագահական ընտրություններում սեփական թեկնածուով չմասնակցեն, ո՞ւմ կսատարեն:
«Երկրորդ հարցը կախված է 1-ին հարցից: Վարչության նիստի ընթացքում այդ հարցերի շուրջ որոշում կկայացնենք եւ հայտարարության տեսքով կտարածենք: Դեռեւս ժամանակավրեպ է այդ մասին խոսելը»,- ավելացրեց Ալեքսանդր Արզումանյանը:
Նշենք, որ ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների` ԱԴ փոխնախագահ Անուշ Սեդրակյանը չի ցանկանում առաջադրվել եւ այդ մասին հայտնել է կուսակցության ղեկավարությանը:




























