Լեւոն Տեր-Պետրոսյանի գնալով պայքարը կամ կռիվը չի ավարտվում : Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԱԿ անդամ, ազատամարտիկՎարդան Մալխասյանը` մեկնաբանելով Լեւոն Տեր-Պետրոսյանի չառաջադրվելու մասին որոշումը:

«Լեւոն Տեր-Պետրոսյանը, երեւի, իր համար մանրակրկիտ հաշվարկներ արեց եւ եկավ մի հետեւության, որ երեւի այս հանգրվանում առաջադրվելն արդարացված չէ»,- նշեց Վարդան Մալխասյանը: Նրա խոսքով, պայքարի նոր ձեւեր կան: «Մի խոսք կա: Ասում է միշտ անհնարին վիճակը ծնում է  նոր հնար: Եթե չկա ելք ու ճար ` խենթերն են գտնում հնար:Մենք պայքարի նոր ձեւեր կմտածենք: Կյանքը գնում է  առաջ: Թեեւ, Լեւոն Տեր-Պետրոսյանը պայքարից դուրս եկավ , բայց նրան համարում ենք ծանրակշիռ, լայնախոհ  քաղաքական գործիչ, ով շատ մեծ բան է արել նոր անկախ Հայաստանի կայացման, զարգացման, Արցախի հաղթանակի գործում: Բայց հիմա որոշեց գնալ: Է գնաց, գնաց, մենք պետք է շարունակենք մեր պայքարը: Հարցին, թե ում գլխավորությամբ է տեսնում պայքարը ասաց.«Այնքան լիդերներ կան: Ինչ վատ առաջնորդ է Սասուն Միքայելյան,Նիկոլը, Հրանտ Բագրատյանը: Այնքան կան, որ մեկին ասեմ»,- ավելացրեց Վարդան Մալխասյանը: