Պատկերացնենք միջին վիճակագրական ընտանիք, որում հայրն ու մայրն աշխատում են` ստանալով միջին ամսական աշխատավարձ, որն ընթացիկ տարվա նոյեմբերին կազմել է 119791 դրամ, իսկ դեռահաս տարիքի երեխաները սովորում են:Ենթադրենք, որ ընտանիքն ապրում է միջին սպառողական զամբյուղին համապատասխան, այսինքն, ամսական մեկ շնչին ընկնում է մոտ 37 հազ. դրամ կամ, ընտանիքի հաշվով, 148 դրամ:
Այս թվաբանությունից հետո ամանորյա զամբյուղին բաժին է հասնում ընդամենը 65 հազ. դրամ: Ընտանեկան բյուջեի մեր հետագա «բաշխումները» ցույց են տալիս, որ ամանորյա սեղանը ոչ մի կերպ չի դիմանում տոնական ուտեսների եւ ըմպելիքների «գների ծանրությանը»:Տոնական օրրեին կարելի է շռայլություն թույլ տալ եւ, օրինակ, գնել երկու կիլոգրամ տավարի, մեկ կգ խոզի միս: Ընդունենք, որ դրա համար կծախսվի գրեթե 8,5 հազ. դրամ: Խոզի բդի մասին պետք է մոռանալ, քանի որ այն կարժենա 15-20 հազ. դրամ:
Իսկ խորտկեղենը` օրինակ, երեք հարյուր գրամանոց բաստուրման, կես կիլոգրամանոց երշիկն ու խոզապուխը կարժենան 4,8 հազ. դրամ:Հունվարի սկզբին մենք նշում ենք Ծննդյան տոները: Կես կիլոգրամանոց իշխանն ու մյուս անհրաժեշտ մեթերքները կարող են ծախսերը հասցնել 23 հազ. դրամի: Արդյունքում մնում է 42 հազ. դրամ, որը դեռ պետք է ծախսել դեսերտի, խմիչքի եւ մի շարք այլ անհրաժեշտ մթերքների վրա:Ամենահամեստ սեղանի համար ամենաանհրաժեշտ սննդամթերքը գնելուց հետո ընտանեկան բյուջեում կմնա 10 հազ. դրամ: Իսկ մեր ընտանիքի անդամները դեռ պետք է հյուր գան, եւ այն էլ ոչ դատարկ ձեռքով...Իրականում մանրածախ գները կարող են ավելի բարձր լինել, քան գների միջին պաշտոնական տվյալները, բայցի այդ, նախատոնական օրերին դրանք բարձրանելու սովորություն ունեն:Եզրահանգումը մեկն է. միջին վիճակագրական ընտանիքի միջին եկամուտը բավարար չէ անգամ ամենահամեստ ամանորյա սեղանի համար:
Այս պայմաններում, եթե մարդիկ չունեն լրացուցիչ եկամուտներ, պարտք են վերցնում հարազատներից, անգամ` դիմում բանկերին: Ըստ լուրերի` վերջինս արդեն կիրառվում է...
Ալբերտ Խաչատրյան




























