Թուրքիայում գնալով շատանում են Թուրքիայի հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հանդեպ վիրավորական արարքները։ Այս անգամ Աթաթուրքի դիմանկարները հայտնվել են փողոցում դրված աղբարկղում։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  Թուրքիայի Մուղլա նահանգի Դալամանի շրջանում փողոցում դրված մետաղյա մեծ աղբամանում հայտնաբերվել են Աթաթուրքի 10 դիմանկար եւ Թուրքիայի հիմնի բառերով պաստառներ։

Աղբարկղում հայտնված Աթաթուրքի նկարները տեսած քաղաքացիներն ահազանգել են ոստիկանություն, որից հետո հետաքննություն է սկսվել դեպքի հետ կապված։ Ենթադրվում է, թե այդ նկարները պատկանում են աղմարկղից ոչ հեռու գտնվող դպրոցին։

Նշենք, որ մեկ ամիս առաջ էլ Աթաթուրքի նկարը հայտնվել էր Թոքաթ նահանգի ռեստորաններից մեկի զուգարանում եւ ներս մտնողներին «Բարի գալուստ» էր ասում։