Ռուսաստանի Բաշկիրիայի հանրապետությունում հատուկ գործողության ընթացքում սպանվել է ավելի վաղ մանկապարտեզի ապակիների վրա կրակ բացած տղամարդը:
Նախնական տվյալներով՝ Սալավաթի 50-ամյա բնակիչ Ռամիլ Մուրադշինը սպանվել է ոստիկաններին զինված դիմադրություն ցուցաբերելու ժամանակ: Ոստիկանների շարքում տուժածներ չկան:
Այսօր՝ հունվարի 14-ի առավոտյան, ժամը 08:00-ի սահմաններում, Սալավաթ քաղաքի ոստիկանության բաժնում ահազանգ է ստացվել, որ ինչ-որ մեկը կրակ է բացել քաղաքի մանկապատրեզի ապակիների վրա: Մանկապարտեզի դաստիարակներից մեկը վիրավորվել է ապակիների կտորներից:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության օպերատիվ քննչական խումբը: Հաստատվել է, որ որսորդական հրացանից մանկապարտեզի ուղղությամբ դիմացի շենքից մի քանի կրակոց է արձակել տեղի բնակիչ, 50-ամյա տղամարդը: Այնուհետեւ նա բարիկադավորվել է սեփական բնակարանում: Դեպքի վայր ժամանած ոստիկանները շրջափակել է տարածքը, մոտակա շենքերի բնակիչները տարհանվել են, հաղորդում է Vesti.ru-ն:
Այնուհետեւ Մուրադշինի բնակարանի վրա գրոհ է կազմակերպվել, ով իրավապահներին զինված դիմադրություն է ցուցաբերել եւ սպանվել հատուկ գործողության ընթացքում:




























