«Էդեմ» ակումբի դիմաց հունվարի 4-ին Թամանյան եւ Իսահակյան փողոցների խաչմերուկում հունվարի 4-ին երիտասարդների միջեւ ծեծկռտուք է տեղի ոնցել, ինչի արդյունքում քթոսկրի կոտրվածք ախտորոշմամբ ժամը 04.35-ի սահմաններում «Նաիրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 36-ամյա Պատրիկ Զ-ն: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության լրատվական ծառայությունից: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Թումանյան եւ Իսահակյան փողոցների խաչմերուկում Պատրիկ Զ-ի հետ վիճաբանել է 30-ամյա Էդգար Մ-ն, որի ժամանակ վերջիններս փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց նկատմամբ: Երկուսին էլ տրվել է դատաբժշկի ուղեգիր: Ոստիկանության Արաբկիրի հետաքննչական բաժանմունքում կատարվում է հետաքննություն:
Հարցին, թե Վարդան Օսկանյանի որդին՝ Արման-Մինաս Օսկանյանը ինչ կապ ունի տվյալ միջադեպի հետ, ոստիկանության լրատվական ծառայությունից արձագանքեցին. «Վարդան Օսկանյանի որդին ոստիկանություն է հրավիրվել եւ բացատրություն տվել որպես ականատես»:





























