«Յաբլոկոյի» Պետերբուրգի բաժնի ամենահին անդամները կուսակցությունից դուրս գալու դիմում են ներկայացրել նախորդ տարվա պառակտումից հետո, որին հետեւել էր 22 ակտիվիստների աշխատանքից հեռացումը` ներառյալ բաժնի բազմամյա առաջնորդ Մաքսիմ Ռեզնիկին: Կուսակցությունում դրա ներկա վիճակում ահնար է աշխատելը, իսկ նրա առաջնորդը ներկուսակցական ղեկավարության հետ չի կարողանում աշխատել, ասվում է արդեն նախկին «յաբլոչնիկների» բաց նամակում:
Կուսակցական տոմսը վայր դրածների թվում են նաեւ Լենխորհրդի նախկին պատգամավորներ, Պետերբուրգի «Յաբլոկոյի» հիմնադիրներ Սերգեյ Ռյաբովը, Վիտալի Շտագերը եւ Ալեքսանդր Տրուբինը, հայտնում է «Էխո Պետերբուրգա»-ն:
Ըստ նրանց` Յավլինսկիի հեղինակությունը կբավարարեր կուսակցության ներսում ծագած հակասության կարգավորման համար, սակայն քաղաքական գործիչը ««Յաբլոկոյի» Պետերբուրգի բաժնի համար ողբերգական սխալ եւ ճակատագրական ընտրություն է»: «Կուսակցության շրջանային բաժանմունքում ավերածությունների գլխավոր պատասխանատուները կուսակցության դաշնային մարմիններն են եւ անձամբ Գրիգորի Յավլինսկին», - կարծում են նրանք:
Ըստ դուրս եկածների` Յավլինսկին չի կարողացել հաղթահարել ներկուսակցական ղեկավարի դերը, դա նշանակում է, որ համազգային առաջնորդության հավակնելու իրավունք չունի, քանի որ նման տեսքով կուսակցությունն այլեւս չի կարող պայքարել հանուն հասարակության ժողովրդավարական սկզբունքների:




























