Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ս. Վասիլյանին Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի տեղակալ նշանակելու մասին:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով եւ հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ կետերը` որոշում եմ` Սամվել Վասիլյանին նշանակել Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի տեղակալ` վեց տարի պաշտոնավարման ժամկետով»,- ասված է նախագահի հրամանագրում: