Ռուսաստանի Բաշկիրիայի հանրապետության Սալավաթ քաղաքի մանկապարտեզի վրա կրակ բացած Ռամիլ Մուադշինը ինքնասպան է եղել: Ավելի բաղ հաղորդվել էր, որ տղամարդը դիմադրություն է ցույց տվել ոստիկաններին, որի ընթացքում վերիններս գնադակահարել են նրան, սակայն նրա մարմնի վրա ինքնասպանության հետքեր են հայտնաբերվել:

ցուցչի ներկայացմամբ՝ Մուրադշինը սեփական որսորդական դանակով կտրել է իր կոկորդը: Քննիչների կարծիքով՝ նա ինքնասպան է եղել, երբ հասկացել է, որ բնակարան են մտնում ոստիկանները, հաղորդում է НТВ-ն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ հունվարի 14-ի առավոտյան, ժամը 08:00-ի սահմաններում, Սալավաթ քաղաքի ոստիկանության բաժնում ահազանգ է ստացվել, որ ինչ-որ մեկը կրակ է բացել քաղաքի մանկապատրեզի ապակիների վրա: Մանկապարտեզի դաստիարակներից մեկը վիրավորվել է ապակիների կտորներից:

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության օպերատիվ քննչական խումբը: Հաստատվել է, որ որսորդական հրացանից մանկապարտեզի ուղղությամբ դիմացի շենքից մի քանի կրակոց է արձակել տեղի բնակիչ, 50-ամյա Ռամիլ Մուրադշինը: Այնուհետեւ նա բարիկադավորվել է սեփական բնակարանում: Դեպքի վայր ժամանած ոստիկանները շրջափակել է տարածքը, մոտակա շենքերի բնակիչները տարհանվել են, հաղորդում է Vesti.ru-ն:

Մուրադշինը հրաժարվել է ինքնակամ հանձնվել ոստիկաններին, որից հետո ՆԳՆ հատուկջոկատայինները որոշել են բնակարանը վերցնել գրոհով: