Հայաստանի գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանի` հունվարի 14-ի հրամանով դատախազությունում ստեղծվել է աշխատանքային խումբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի` 2013թ. փետրվարի 18-ին կայանալիք ընտրությունների ընթացքում ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ հաղորդումների, այդ թվում նաեւ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների ընդունման, գրանցման, քննարկման նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու եւ միասնական պրակտիկա ապահովելու նպատակով:
Դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, թե խմբի ղեկավարը գլխավոր դատախազության կոռուպցիոն եւ կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետ Կորյուն Փիլոյանն է: Ընդգրկված են նաեւ զինվորական դատախազի տեղակալ Միհրան Մինասյանը, Շենգավիթ վարչական շրջանի դատախազ Արթուր Դավթյանը, ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Հարություն Հարությունյանը, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետի տեղակալ Սմբատ Մելիքջանյանը, ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական վարչության պետի տեղակալ Մհեր Ապերյանը, ՀՀ գլխավոր դատախազության սեփականության եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Արմեն Աֆանդյանը, ՀՀ գլխավոր դատախազության ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով վարչության դատախազ Րաֆֆի Ասլանյանը, ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ Տիգրան Պողոսյանը, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազ Արտակ Ղազարյանը, ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող եւ կիբեռհանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Հովսեփ Սարգսյանը, ՀՀ գլխավոր դատախազության սեփականության եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Լեռնիկ Հովհաննիսյանը, ՀՀ դատախազության աշխատակազմի արարողակարգի, դատախազների սպասարկման եւ կազմակերպամեթոդական վարչության գլխավոր մասնագետ Աիդա Շահբազյանը (աշխատանքային խմբի քարտուղար):




























