Սիրիայի պետական հեռուստատեսությունն առաջաին կադրերն է հրապարակել Հալեպի համալսարանում տեղի ունեցած ահաբեկչության վայրից: Կադրերում երեւոմ են մի քանի այրվող մեքենաներ, ասֆալտի վրա կան մահացած եւ ծանր վիրավորված մարդիկ: Վիրավորներին տանում են «շտապօգնության» մեքենաները:

Սիրիայի պետական ՍԱՆԱ գործակալությունը հայտնել է, որ պայթյունի հետեւանքով ուսանողների շրջանում կան զոհեր եւ վիրավորներ: Հաղորդվում է նաեւ, որ զոհերի շարքում կան փախստականներ, որոնք ապրում էին համալսարանի հանրակացարանում: Ավելի վաղ նրանք ստիպված են եղել լքել սեփական տները:

Հալեպի հայ համայնքում դեռ ճշտում են, թե արդյոք զոհերի ու վիրավորների շարքում հայեր կա՞ն, թե՝ ոչ: Սիրիայի հայ համայնքից NEWS.am-ին խոստացան լրացուցիչ տեղեկություններ հաղորդել առաջիկա ժամերին: