Մոսկվայի Մեծ թատրոնի գլխավոր բալետմեյստեր Սերգեյ Ֆիլինի դեմքին ծծմբաթթու են լցրել: 

Հարձակումը կատարվել է Մոսկվայի նրա տան մոտ`23.40-ին: Նա այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Մինչ այդ Ֆիլինին անհայտ անձինք բազմիցս սպառնացել էին, հայտնում է gazeta.ru-ն:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հայտնում է, որ գեղարվեստական ղեկավար Սերգեյ Ֆիլինը աչքերի եւ դեմքի երրորդ կարգի այրվածք է ստացել: Ըստ բժիշկների կանխատեսման` ամբողջական վերականգնման համար Ֆիլինին անհրաժեշտ կլինի առնվազն կես տարի: