Նախագահական ընտրություններից հետո նոր ձեւավորված կառավարությունում նախարարի պաշտոնին հրաժեշտ տվողների թվում է լինելու ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը։

«Խոսակցություններ կան, որ հանքարդյունաբերության ոլորտում սկանդալներ են հասունանում, եւ դրանք ջարդվելու են հենց էներգետիկայի նախարար գլխին: «ՉԻ»-ին հասած լուրերի համաձայն, սկանդալները կապված են լինելու դրսի ներդրողների հետ, որոնցից շատերին հայրենի կառավարությունը գցել է, եւ քավության նոխազի դերում հանդես է գալու էներգետիկայի ու բնական պաշարների նախարարը: Նկատենք, որ պաշտոնանկությունը Արմեն Մովսիսյանի համար այնքան էլ մեծ կորուստ չի լինի, քանի որ վերջինս առանց այդ էլ անգործության է մատնված: Հիշեցնենք, որ վերջինս սովորություն ունի կարեւորագույն հարցերի քննարկման ժամանակ iPad-ով «շարիկ» գլորել եւ դա կարող է անել նաեւ նախարար չեղած ժամանակ»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»։