Ռուսաստանի Ամուրի մարզում գնացքի վագոնից պատահաբար ընկած ուղեւորը վագոնի հետեւից սառնամանիքին յոթ կմ վազել է՝ հողաթափերով եւ մարզաշապիկով:
Մոսկվա-Ներյունգրի գնացքի ուղեւորը՝ Բրատսկի 42-ամյա բնակիչը կարողացել է վազել մինչեւ առաջիկա Ռիխարդ Զորգե կայարան, որտեղ նրան օգնություն են ցուցաբերել:
Ըստ ուղեւորի`ինքը վագոնից դուրս էր եկել ծխելու համար: Ըստ ուղեւորի`ինքը վագոնից դուրս էր եկել ծխելու համար: -40 աստիճան սառնամանիքին նրա հագին եղել է մարզաշապիկ եւ հողաթափեր, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Տղամարդը սկսել է վազել գնացքի հետեւից:
Ոստիկանները պետք է պարզեն՝ կատարվածը դժբախտ պատահա՞ր էր, թե» մոռացկոտ ուղեկցորդի անուշադրություն, որը չէր կողպել վտանգավոր դուռը:





























