Վարչական դատարանը այսօր` հունվարի 18-ին, քննել է փետրվարի 18-ին նախագահական ընտրություններում ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Նարինե Մկրտչյանի հայցն ընդդեմ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Նարինե Մկրտչյանը:
Հունվարի 21-ին ժամը 11.00-ին դատարանը կհրապարակի որոշումը: Նարինե Մկրտչյանը նշեց, որ միշտ էլ հույս ես ունենում, որ կբավարարի, իսկ թե ինչ կլինի իրականում, պարզ կլինի երկու օրից:
Հիշեցնենք, որ Նարինե Մկրտչյանը վիճարկում է իր գրանցումը մերժելու վերաբերյալ ՀՀ ԿԸՀ որոշումն ու պահանջում է պարտավորեցնել ԿԸՀ-ին անվավեր ճանաչել այն և իր թեկնածության գրանցման մասին որոշում ընդունել:
Նշենք, որ թեկնածուի չգրանցման պատճառը այն է եղել, որ վերջինս ԿԸՀ չի ներկայացվել նվազագույն աշխատավարձի 8000-ապատիկի չափով ընտրական գրավի վճարման անդորրագիրը:




























