2013 թվականին արցախյան ազատագրական պատերազմում զոհված ազատամարտիկների ընտանիքների եւ հաշմանդամ ազատամարտիկների բնարականային հարցերը լուծելու նպատակով կհատկացվի 3 մլրդ դրամ: Այս մասին, այսօր՝ հունվարի 18-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նրա խոսքով՝ այս տարի ՊՆ-ն կշարունակի աջակցել զոհված ազատամարտիկների ընտանիքների եւ հաշմանդամ ազատակարտիկների սոցիալական խնդիրների լուծմանը:
Ամենագլխավորը՝ կվերականգնվի բնակարանների ձեռքբերման կամ վերանորոգման համար վճարների ծավալը: Այն անձանց ցանկում, որոնց նախատեսվում է աջակցել 2013 թվականին, ներառված է 400 մարդու անուն:
Ինչ վերաբերում է արցախյան պատերազմի մասնակիցներին, որոնք չեն վիրավորվել, ապա նրանց եւս աջակցություն կցուցաբերվի, այդ թվում հասարակական կազմակերպությունների կողմից: «Մենք դիմում ենք նաեւ այլ գերատեսչությունների, որպեսզի աջակցենք նախկին ազատամարտիկներին աշխատանքի տեղավորելու հարցում: Նրանց, ովքեր ցանկանում են պայմանագրային ծառայության անցնել սահմանապահ ստորաբաժանումներում, նախատեսված են հատուկ արտոնություններ»,-նշեց նախարարը:




























