Արտասահմանցիների կենսաչափական անձնական տվյալները նախատեսում են ներառել Ռուսաստանի միգրացիոն հաշվառման տեղեկատվական համակարգում։ Նման որոշում է ստորագրել վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը։

Բացի այդ, ՌԴ օրենսդրությամբ սահմանված դեպքերում արտասահմանցիների պետական պարտադիր դակտիլոսկոպիկ գրանցում անցնելու եւ լուսանկարման մասին տվյալները կընդգրկվեն Ռուսաստանում արտասահմանյան քաղաքացիների աշխատանքային գործունեության մասին տվյալների բանկում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով վարչապետի մամուլի ծառայությանը։

Միգրացիոն հաշվառման տեղեկատվական պետական համակարգը սեղծվել է 2007 թվականին։ Այն հիմնվում է արտասահմանյան քաղաքացիների հաշվառման կենտրոնական բանկի տվյալների վրա։