Հայաստանի պաշտպանության նախարարությունը խորը ցավով տեղեկացնում է, որ հունվարի 18-ին, ժամը 20:55-ին Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է հունվարի 13-ից ԿԿԶՀ-ում բուժման մեջ գտնվող ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Արտյոմ Գագիկի Հակոբյանը /ծնված 1994թ., 2012-ի աշնանային զորակոչ/:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն:

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը եւ իր զորակցությունը հայտնում Արտյոմ Գագիկի Հակոբյանի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին: