Հայաստանի ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 19-ի ժամը 13.30-ի դրությամբ բոլոր միջպետական եւ միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Փակ են Լոռու մարզի Տաշիր-Գոգավան, Տաշիր-Մեծավան ավտոճանապարհները:

Գեղարքունիքի մարզում բաց է Սելիմի լեռնանցքը, դժվարանցանելի է Վերին Գետաշեն-Մադինա ավտոճանապարհը:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփաննծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչեւ 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ: