Երեկ` հունվարի 18-ին Արաբկիր համայնքի Վաղարշյան փողոցի շենքերից մեկում սեփական բնակարանում տանտիրոջ դիակն են հայտնաբերել: Հարեւաններից մեկը NEWS.am-ի թղթակցին պատմել է, որ տղամարդը տանը մենակ է եղել: Մեկ օրյա բացակայությունից հետո տանտիրուհին տուն վերադառնալով` տեսել է, որ ամուսինը անշարժ ընկած է: Թե ինչ հանգամանքներում է մահացել տղամարդը, դեռ հայտնի չէ, սակայն դիակի վրա առկա են եղել բռնության հետքեր:
Դեպքի վերաբերյալ մանրամասներ փորձեցինք ճշտել ոստիկանությունից, որտեղից հայտնեցին, որ խոսքը Վաղարշյան 24 շենքի բնակարաններից մեկի մասին է: Իսկ մահացածը` 1949 թ. ծնված Մ. Ասատրյանն է: Ահազանգից հետո դեպքի վայր են մեկնել ոստիկաններ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն:




























