2012թ. Թուրքիայի ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով Հայաստան-Թուրքիա հարաբերություններում որեւէ զարգացում տեղի չի ունեցել: Այդ մասին ասվում է Հայաստանի ԱԳՆ-ի 2012թ. զեկույցում:

Տարվա ընթացքում միջազգային հանրությունը տարբեր առիթներով վերահաստատել է հայ-թուրքական հարաբերությունների առանց նախապայմանների կարգավորմանը Հայաստանի սկզբունքային դիրոքորշմանն իր աջակցությունը:

Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման արձանագրությունները ստորագրվել էին 2009թ. հոկտեմբերի 10-ին, Ցյուրիխում: Սակայն երկու երկրների խորհրդարաններում արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցվել էր Թուրքիայի ապակառուցողական դիրքորոշման պատճառով:  Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե Հայաստանը կարող է ետ վերցնել իր ստորագրությունը արձանագրությունների տակից: