2012թ. հայ-վրացական հարաբերությունները ակտիվ զարգացում են ապրել: 2012թ. ընթացքում երկու պետությունների միջեւ կայացել են տարբեր մակարդակների բազմաթիվ փոխայցելություններ: Այդ մասին ասվում է Հայաստանի ԱԳՆ-ի 2012թ. զեկույցում:
Նոյեմբերի 30-ին Երեւանում կայացել է ՀՀ եւ Վրաստանի Նախագահների հանդիպումը։
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 17-ին եւ հուլիսի 10-ին աշխատանքային այցեր է կատարել Վրաստան: Հուլիսի 14-ին Երեւան է այցելել Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն: Երկու երկրների ԱԳ նախարարները մի շարք հանդիպումներ են ունեցել բազմակողմ համաժողովների շրջանակներում։
2012թ. Վրաստան են այցելել Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշորտյանը, բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։





























