Հունվարի 23-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Հրազդանի կիրճում, ռեստորաններից մեկի մոտ, իրար են բախվել «Նիսան» եւ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե «ՎԱԶ-2107»-ի վարորդը եւ երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:





























