Հայաստանը շահագրգռված է Աբխազիայով երկաթուղային հաղորդակցման բացմամբ: Այդ մասին այսօր՝ հունվարի 24-ի մամուլի ասուլիսում նշել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նա ընդգծել է, որ պաշտոնական Երեւանըկ արեւորում է այդ հարցը եւ իր կողմից պատրաստ է ուժերի սահմանում ամեն ինչ անել հարցի արագ կարգավորման համար:
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հունվարի 17-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ Աբխազիա-Վրաստան- Հայաստան երկաթուղային հաղորդակցման վերսկսումը հնարավոր է, եւ վրացական կողմը բազմիցս պատրաստականություն է հայտնել: Ըստ Իվանիշվիլիի՝ երկաթուղային հաղորդակցման վերսկսումը մեծապես կախված է Ռուսաստանի դիրքորոշումից: Իր հերթին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հայտարարությունը անվանել է հակապետական:





























