Թուրքական Hurriyet-ի սյունակագիրներից Օքան Քոնուրալփն իր հերթական հրապարակման մեջ պնդել է, թե թուրքական իշխանությունների եւ Օջալանի միջեւ քրդական հարցի շուրջ բանակցությունները դրական արդյունք եթե ունենան, ապա Օջալանը PKK-ին կոչ կանի զինադադար հայտարարել։ Ըստ թուրք սյունակագրի՝ զինադադար հայտարարելուց հետո մինչեւ ձմռան ավարտը Թուրքիայի սահմաններում գտնվող PKK-ի զինյալները կհեռանան երկրից։
«Նրանք ժամանակավոր կմնան Սիրիայի քրդաբնակ շրջաններում։ Թուրքիայից հեռացած PKK-ի քայլերից մեկը լինելու է ամռան կեսին 11-րդ կոնգրեսի անցկացումը։ Կոնգրեսի օրակարգում է լինելու բանակցությունների փուլին զուգահեռ զենքը վերջնական վայր դնելու տարբերակը»,-գրել է Hurriyet-ի սյունակագիրը՝ շեշտելով, թե այդ մասին խոսում են իշխանության վերին օղակներում։





























