Հունվարի 23-ին, ժամը 08.50-ի սահմաններում, Ներքին Չարբախի 1-ին փողոցի թիվ 52 տան մոտ իրար են բախվել   «Օպել»   եւ   «ԲՄՎ»  մակնիշի ավտոմեքենաներ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պատահարի հետեւանքով «Օպել»-ի վարորդը եւ «ԲՄՎ»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: