ԱՊՀ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի պատվիրակությունը` հիմնադրամի համանախագահի` միջազգային մշակութային համագործակցության գծով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի գլխավորությամբ հունվարի 23-ին այցելել է Գյումրիում` Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանում տեղակայված ռուսական ռազմակայան, հաղորդում է հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:
Հյուրերն այցելել են «Պատվո բլուր» համալիր, ծաղկեպսակներ են դրել 1853-56 եւ 1877-78 թվականների ռուս-թուրքական պատերազմներում զոհված ռուս սպաների եւ զինվորների հուշարձանին, որի վերականգման մեջ ակտիվ մասնակցություն են ունեցել ռազմակայանի զինծառայողները:
Պատվիրակության կազմում եղել են Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների մշակութային, սպորտի, կրթության եւ գիտության հայտնի գործիչներ:





























